
Վրաստանի վարչապետը ՆԳ նախարարի պաշտոնում առաջարկել է էկոնոմիկայի գործող նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը:
«Ներքին գործերի նախարարության դերը, ոստիկանի վարկանիշը և հասարակական կարգը մեր առաջնահերթություններն են, և այդ կարևորությունն ընդգծելու համար ներքին գործերի նախարարը կզբաղեցնի նաև փոխվարչապետի պաշտոնը: Գախարիան ընտրվել է այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով նրա կազմակերպչական որակները: Մենք վստահ ենք, որ նա կլինի հաջողակ նախարար»,- ասել է Կվիրիկաշվիլին: