
Վրաստանում կուսակցությունները ընտրական ցուցակները կկազմեն կանանց եւ տղամարդկանց հավասար թվաքանակով։ Այս մասին նշված է Վրաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխված նախագծում:
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԸՕ-ի փոփոխությունները, ըստ որի, կուսակցական ընտրացուցակները Տեղական ինքնակառավարման մարմինների եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է կազմվեն գենդերային հավասարության հիմքով՝ թեկնածուների ուղիղ կեսը պետք է իգական սեռի ներկայացուցիչ լինի:
Վրաստանի կառավարության տարածած հայտարարության համաձայն, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունել է օրինագիծը՝ նշելով․ «Ժողովրդավարական պետության կառուցման գործընթացում քաղաքականության, տնտեսության և այլ ոլորտների զարգացումն ապահովելու հարցում կարեւոր կանանց լիարժեք ներգրավվածությունը»: