Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Կրծանիսի շրջանի գամգեոբայի (շրջանային վարչություն) ռազմական բաժնի առաջատար փորձագետ Մերաբ Գ.-ին:
Հետաքննության համաձայն, վերջինս 1000 լարի կաշառք է պահանջել 25 տարին լրացած Վրաստանի մի քաղաքացուց՝ խոստանալով պարտադիր զինվորական ծառայությունից ազատել։
«2017 թ․ դեկտեմբերի 8-ին գամգեոբայի աշխատակիցը երիտասարդից 650 լարի է պահանջել՝ խոստանալով ազատել պարտադիր զինծառայությունից: 2017 թ․ դեկտեմբերի 11-ին նույն քաղաքացուց վերցրել է նաև 350 լարի, հենց այդ ժամանակ էլ ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից»,- ասված է հայտարարությունում:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է 6-9 տարի ազատազրկում: