
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է հանրայնացնել և չեղյալ համարել «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Խորհրդարանի ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր՝ փետրվարի 16-ին կքննարկվի «Միացյալ ազգային շարժման» կողմից առաջադրված բանաձևը՝ երկրի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ:
Խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեի խոսքերով, նա քաջ տեղյակ է, թե ինչպիսի պայմաններում է կնքվել պայմանագիրը: Գոցիրիձեի խոսքերով հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվի Վրաստանի կողմից պայմանագրից կրած վնասի չափը: