
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. մասնակցում են դաշինքի բոլոր 29 մասնակից երկրների ղեկավարները։ Գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի առաջնորդները որոշումներ կկայացնեն ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանական ծախսերի և այլ հարցերի շուրջ։
Գագաթնաժողովի առաջին օրը դաշինքի անդամները քննարկելու են պաշտպանության ոլորտի ծախսերի բաշխման հարցերը: 2014 թվականին ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել են ավելացնել ծախսերի մի մասը, որը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը։