Պաշտոնական այցով Վրաստանում է Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպայի հարցերով պետնախարար Ալան Դունկանը: Բրիտանացի պաշտոնյան նոյեմբերի 24-ին այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների հետ շփման գծի մոտակայքում գտնվող Խուրվալեթի գյուղ:
«Marshalpress»-ի փոխանցմամբ՝ Դունկանը տեղում ծանոթացել է շփման գծի երկայնքով տեղեկայված գյուղերում Ռուսաստանի կողմից փշալարեր տեղադրելու հետևանքով ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև տեղի բնակիչներ հետ:
«Ցանկանում էի աչքովս տեսնեի ադմինիստրատիվ բաժանարար գծի մոտակայքում առկա իրավիճակը: Սա Ռուսաստանի գործողությունների տեսանելի ապացույցն է: Այդ իսկ պատճառով Բրիտանիան լիովին աջակցում է Վրաստանին: Սա հենց այն վտնագն է, որին պետք է լրջորեն վերաբերվենք և միացյալ ուժերով նվազեցնենք այն»՝ հայտարարելէ է Մեծ Բրիտանիայի պետնախարարը