Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասից քաղաքային խորհրդի պատգամավորության մեծամասնական արդեն նախկին անկախ թեկնածու Ջոզեֆ Ալեքսանդր Սմիթը պատերից մաքրում է իր պաստառները: On.ge-ի հետ զրույցի ժամանակ, Սմիթը հայտարարել է, որ իրեն օգնում է մի կամավոր, ով մասնակցել է նաև իր նախընտրական քարոզարշավին:
«Սա, ըստ օրենքի, իմ պարտականությունն է, որ պատերից մաքրեմ իմ պաստաները: Հիմա երբ ընտրություններն ավարտվել են, որոնց ընթացքում ես երրորդ տեղը զբաղեցրի, կարևոր է, որ շարունակենք հոգ տանել մեր քաղաքի համար»,- հայտարարել է Սմիթը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ՏԻՄ ընտրություններում բրիտանացի լրագրող Ջոզեֆ Ալեքսանդր Սմիթը մասնակցել է որպես անկախ թեկնածու: Նա Սաբուրթալո թաղամասում արժանացել է ընտրողների 14.04 տոկոսի վստահությանը: Սմիթը ասում է, որ ապագայի համար կոնկրետ ծրագրեր չունի, սակայն հստակ գիտի, որ զբածվելու է մունիցիպալ գործունեությամբ:
«Քարոզարշավի ընթացքում Սաբուրթալոյում բավականին շատ մարդկանց հետ ծանոթացա: Ինձ իրենց տներն ու բնակարանները հրավիրեցին, պատմեցին իրենց խնդիրների մասին: Այդ տեղեկատվությունը կօգտագործեմ ապագայի համար: Քարոզարշավի շրջանակներում, տեղի բնակչության հետ երկարատև հարաբերությունների հիմք դրվեց»,- հայտարարել է Սմիթը:
Լուսանկարները՝ Ջոզեֆ Ալեքսանդր Սմիթի ֆեսյբուքյան էջից