
«Բռնազավթումն ու բռնագրավված տարածքներից եկող վտանգները մեզ համար լուրջ մարտահրավեր են»,-նման հայտարարություն է արել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:
«Իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ միջազգային աջակցությունը միասնական լինի: Բացի այդ, հետախուզական ծառայությունից (ղեկավարից) ցանկանում եմ լսել, թե ինչ վտանգներ կան Եվրոպայում և տարածաշրջանում, որոնք կապված են ահաբեկչության, էներգետիկայի և այլ կարևոր հարցերի հետ»,-հայտարարել է Թալակվաձեն:
Նշենք, որ խորհրդարանում այսօր լսել են Վրաստանի հետախուզության պետական ծառայության ղեկավարին: