«Մենք ներկայացնում ենք մի խումբ, որը Վրաստանի ապագան է»,- հայտարարել է Պաատա Բուրճուլաձեն` տեղեկացնելով, որ ինքը կշարունակի զբաղվել քաղաքականությամբ, իսկ իր կուսակցությունում տեղի կունենան կառուցվածքային փոփոխություններ: «Ուրախ եմ, որ նման հետաքրքրություն կա մեր շուրջ, քանի որ մենք մի խումբ ենք ներկայացնում, որը Վրաստանի ապագան է: Նրանք այն մարդիկ են, ովքեր պետք է որոշեն Վրաստանի ապագան և հավատացեք, այդ դեպքում երկիրը լավ ձեռքերում կլինի: Ոչ մեկ թող պատրանք չունենա, թե ես հեռանում եմ քաղաքականությունից: Ես մնում եմ այս երիտասարդների կողքին, և մեզ կմիանան բազմաթիվ մարդիկ, ովքեր մտահոգված են Վրաստանի ապագայի համար»,— հայտարարել է Բուրճուլաձեն: