Բուրճուլաձեի կուսակցությունը ղեկավարում են  Իվանիշվիլիի կամակատարները. Ռուխաձե

 

Գիորգի Ռուխաձեն լքել է Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած  «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ.

«Ես լքում եմ Պաատա Բուրճուլաձեի կուսակցությունը, քանի որ այն այլևս նրա կուսակցությունը չի կարելի համարել:  Այն այլընտրանք չի հանդսանում  ոչ «Վրացական երազանքի»-ին, ոչ էլ «Միացյալ ազգային շարժման»»:

Ռուխաձեն հայտարարել է, որ կուսակցությունը ղեկավարվում է ոչ թե Պաատա Բուրճուլաձեի, այլ Պավլե Կուբլաշվիլիի և Գիորգի Մելաձեի կողմից, ովքեր Բիձինա Իվանիշվիլիի կամակատարներն են: Ռուխաձեն վստահեցրել է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմն անցնելու դեպքում Բուրճուլաձեի ղեկավարած կուսակցությունն անպայման կմիանա «Վրացական երազանք»-ին:

Նա նաև նշել է` Իվանիշվիլին ոչնչացրել է «Պաատա Բուրճուլաձե» քաղաքական գործչին.

Բուրճուլաձեն  ի սկզբանե անկախ քաղաքական գործունեություն էր վարում, այնուհետև Իվանիշվիլին փակեց նրա ֆինանսավորման բոլոր աղբյուրները՝ բաց թողնելով միայն մեկը՝ «Գիրչին»:

 Գիորգի Ռուխաձեն նշել է, որ կշարունակի ակտիվ գործունեություն իրականացնել հանրային կյանքում:  Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան