Վրաստանում է Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոն, ով արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետին և խորհրդարանի խոսնակին: Հանդիպումից հետո Բուքիքիոն հայտարարել է, որ «Վրաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի լեգիտիմ, այսինքն, փոփոխությունները պետք է ընդունվեն համաձայնության արդյունքում, ոչ թե միայն խորհրդարանական մեծամասնության միջոցով»:
Բուքիքիոյի գնահատմամբ, Գիորգի Կվիրիկաշվիլիի և Իրակլի Կոբախիձեի հետ «լավ հանդիպում» են ունեցել:
«Լավ քննարկում էր: Ես վարչապետին և խորհրդարանի ղեկավարին ասացի, որ Վրաստանի նոր Սահմանադրությունը պետք է լեգիտիմ լինի։ Ես կշարունակեմ խորհրդակցությունները Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հետ»,- հայտարարել է Բուքիքիոն: