Բորջոմիի շրջանային ղեկավարությունը օգոստոսին 437 քաղաքացու 57 հազար 463 լարի օգնություն է հատկացրել:
Բորջոմիի գամգեբելի (Շրջանային խորհրդի ղեկավար) Դիմիտրի Կղիփիանիի հայտարարության համաձայն՝ ըստ առկա սոցիալական ծրագրի, օգնություն են ստացել 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, նորապսակներ, նորածիններ, որբ երեխաներ:
«Բորջոմիի տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված ծրագիրը օգնություն է տրամադրում ոչ միայն սոցիալապես անապահով անձանց, այլև բնակիչներին: Քաղաքացիների իրավիճակի բարելավումը մեր առաջնահերթություններից է»,- ասվում է հայտարարության մեջ: