Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ Բորջոմիի և Ատենի կիրճերում հրդեհի տեղայնացման աշխատանքներում ներգրավված զինվորականներին 625 լարիի չափով պարգևավճար է տրվել:
«100 զինծառայողի «Հրդեհի ժամանակ ցուցաբերած խիզախության համար» պարգևավճար է տրվել, 957 զինծառայողի և 7 քաղաքացու շնորհակալություն են հայտել, 228 զինծառայողի պատվոգիր է տրվել, շնորհակալագիր՝ 42 քաղաքացիական անձանց»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարար Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, իսկ գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայային, ով աղետի գոտում է եղել, «Դիդգորի» մեդալով է պարգևատրել: