
Բորժոմիի ինքնակառավարման մարմնի նախաձեռնությամբ, մայիսի 26-ի` Վրաստանի անկախության օրվա առիթով, Բորժոմիում բնակվող հաշմանդամություն ունեցող վետերաններին 100 լարի կնվիրաբերվի: Այս մասին Interpressnews.ge լրատվականին հայտնել են Բորժոմիի քաղաքապետարանից:
Բորժոմիի շրջանային ժողովի ղեկավար Դիմիտրի Կղիփիանիի խոսքերով, մեկանգամյա ֆինանսական աջակցությունը կտրվի հայրենական մեծ պատերազմի և Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարած 42 վետերանի: Գումարը կփոխանցվի նրանց հաշիվներին:
Նշենք, որ վետերանները գումարի տեսքով օգնություն են ստանում նաև ամանորին և Զատկի տոնին: