Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Բորժոմիի կենտրոնական զբոսայգում կանաչապատման աշխատանքներ են տարվում, տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
Ըստ Բորժոմիի գամգեբելի Դիմիտրի Կղիփիանիի՝ զբոսայգում 13 տեսակի 170 ծառ և բույս է տնկվել:
«Բույսերը բաժանվել են զբոսայգու տարածքով մեկ: Նրանցից շատերն էկզոտիկ են և իրենց յուրօրինակ լանդշաֆտով էլ ավելի կգեղեցկացնեն զբոսայգին»,- նշել է Կղիփիանին:
Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ զբոսայգու տարածքում միաժամանակ նաև ծաղիկներ են տնկվում: