
Բորժոմիի անտառում հրդեհը բռնկվել է նախօրեին, մինչ այս պահը կրակը մարել չի հաջողվում: Հրդեհի դեմ պայքարում է 200 փրկարար՝ այդ թվում նաև Թբիլիսիից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ գիշերը Բորժոմիում հավելյալ ուժեր են մոբիլիզացվել: Գործարկվել է ծանր տեխնիկա: Հաղորդվում է, որ արդեն ավելի քան 5 հա մակերես է այրվել:
Բորժոմիում, Դաբա գյուղի տարածքում մեծ մակերեսով անտառածածկ տարածություն է այրվել 2008-ի Օգոստոսյան պատերազմի ժամանակ: Նշված տարածքում վերջին տարիներին վերականգնողական աշխատանքներ էին տարվում:
Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել՝ ունեցվածքի ոչնչացում հոդվածով: