
Բորջոմիի անտառում հրդեհը մարելու համար ներքին գործերի նախարարության հատուկ հանձնախմբի 500 աշխատակից է միացել: Այս պահին աղետի գոտում 800 մարդ է աշխատում:
Վրաստանի ՆԳ նախարարի խոսքերով, այժմ իրավիճակն առավել դրական է, քան երեկ երեկոյան, երբ հրդեհը մարելու աշխատանքներում ներգրավված էին 300 հրշեջ:
«Այսօր առավոտյան նրանց միացել են ՆԳ նախարարության 500 աշխատակից: Գործում նաև ներգրավված է ՆԳՆ երկու և Ադրբեջանի Հանրապետության արտակարգ իրավիճակների գործակալության կողմից տրամադրված մեկ ուղղաթիռ, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում: Այս պահին կրակը դեռևս չենք կարողանում մարել, սակայն իրավիճակն առավել դրական է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին կրակը չի սպառնում բնակելի վայրերին: