Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն օգոստոսի 15-ին հանդիպել է Բոսնիա և Հերցոգովինիայի արտգործնախարար Իգոր Ցրնադակին, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Հարկ է նշել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում նմանատիպ բարձր մակարդակի այց առաջին անգամ է տեղի ունենում: Հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են այցի կարևորությունը և փոխշահավետ համագործակցության զարգացման հույս են հայտնել:
Հատուկ ուշադրություն են դարձրել նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության մեխանիզմներին: