Թբիլսիի քաղաքային շուկայի վաճառողները, ովքեր շուկայում օրինական ձևակերպած տաղավարներ ունեն, առավոտից բողոքի ակցիա են սկսել` ավտոկայանի հարակից տարածքում` մայրաքաղաքի ամենամեծ շուկայի տարածքում:
Նրանք պահանջում են, որ փողոցային առևտրով զբաղվողները կամ իրենց ապրանքը տեղափոխեն շուկայի ներս, կամ ազատեն հարակից տարածքը:
«Մենք պահանջում ենք, որ փողոցային առևտուր չլինի, որ այստեղ լինի մաքուր և գեղեցիկ»,- «Ռուսթավի 2»-ի լրագրողի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից վաճառականներից մեկը:
Ի պատասխան` փողոցում առևտուր իրականոցնողները հայտարարել են, որ տաղավարների համար վճարելու գումար չունեն: Կողմերի միջև լեզվակռիվ է սկսվել, ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձել են փակել ճանպարհը, Ոստիկանությունը սաստել է ակցիայի մասնակիցներին:
Օրինապահ մարմիններին դիմադրություն ցուցաբերելու համար ձերբակալվել է 4 անձ, ցուցարարները հայտարարել են, որ չեն դադարեցնելու պայքարը, քանի դեռ իրենց հետ չի հանդիպել քաղաքապետարանի ներիկայացուցիչը: