Բողոքի ակցիաներ Ռուսթավիում

«Ռուսթավի ազոտ» գործարանի աշխատակիցների համերաշխության շարժման ներկայացուցիչները Ռուսթավիի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել:  Ցուցարարների պահանջը` 350 աշխատակցի աշխատանքի վերադարձնել է, հակառակ դեպքում սպառնում են`ծայրահեղ միջոցների դիմել:

Ցույցի պատճառով Ռուսթավիի կենտրոնական փողոցում մի քանի ժամով կաթվածահար է եղել երթևեկությունը: Ոստիկանությունը մի քանի անգամ փորձել է ցուցարարներին հեռացնել կենտրոնական փողոցներից, ինչի ժամանակ բախում է տեղի ունեցել: Ծանր վիրավորվել է «Լսարան 115» ուսանողական շարժման ներկայացուցիչներից մեկը:

Ռուսթավիի  ցույցը տեղի է ունեցել «Լսարան 115»-ի, «Թբիլիսիի համերաշխության ցանց»-ի, և «Կանաչ բռունցք» կազմակերպությունների նախաձեռնությամբ, որին մասնակցել են «Թոշակառուների միության», «Միացյալ ազգային շարժման» և «Ազատ գոտի» շարժման անդամներ:

 

Թողնել պատասխան