Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպումից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստիան Կլոսը հայտարարել է, որ ապաստան փնտրողների գրեթե բոլոր հայտերին բացասական պատասխան կտրվի և բոլոր վրացիները կվերադառնան Վրաստան, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ, ստիպողաբար:
Հանդիպմանը խոսվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմի շրջանակներում Վրաստանի քաղաքացիների միգրացիայի և այլ խնդիրների վերաբերյալ:
Վրաստանի քաղաքացիներին Գերմանիայից զանգվածային արտաքսումից (դեպորտ) հետո, Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչներն առաջին անգամ են Վրաստան եկել: Նրանք իշխող թիմի հետ հանդիպման ժամանակ խոսել են ապաստան հայցողների թվի աճի վերաբերյալ: Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչների գնահատմամբ, Վրաստանի առանց մուտքի արտոնագրի ռեժիմին վտանգ է սպառնում: