«Խորհուրդներ Միխեիլ Սահակաշվիլիին ավելի շատ եմ տվել, քան այսօր դրա կարիքն ունի Գիորգի Կվիրիկաշվիլին»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Բաթումիում, մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
«Վրացկան երազանքը այն կուսակցությունը չէ, որի մասին ես երազում եմ, սակայն ցավոք սրտի այսօր այն միակ կուսակցությունն է, որը կարող է երկիրը պատշաճ կառավարել, հենց այս պատճառով եմ աջակցում նրանց:» Սաակաշվիլին ժամանակին շատ բաների համար էր շնորհակալություն հայտնում, ես նրան ասում էի, որ շնորհակալության կարիք չունեմ, որ այն ինչ անում եմ իր համար չէ։ Քանի դեռ նա գործում էր իմ երկրի բարօրության համար, քանի դեռ դրական ճանապարհով էր տանում երկիրը, ես իր կողքին էի, հակառակ պարագայում, առաջինը հենց իր դեմ կկանգնեմ, ինչը եւ տեղի ունեցավ,֊ ասել է Իվանիշվիլին։ Վերջինս ասել է նաեւ, որ «Վրացական երազանքը» և Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր ոչ մի կերպ արժանի չեն նմանակերպ վերաբերմունքի, բայց առհասարակ կարող եմ ասել, եթե կառավարման չափորոշիչները խախտվեն, կարող եմ քննադատորեն մոտենալ իրավիճակին և անհնար է, որ որևէ մեկին խնայեմ ու որպես քաղաքացի հրապարակավ չքննադատեմ:
«Ես չունեմ իմ բանակը, ոստիկանությունը եւ բացի խոսքից չունեմ որևէ այլ լծակ։ Միակ բանը, որ կարող եմ անել, դա հեռուստաընկերության միջոցով քննադատելն է»,- հայտարարել է Իվանիշվիլին: