
«Риа Новости»-ն հայտնում է, որ Բելգիայի դաշնային դատախազությունը Ֆրանսիայի իշխանություններին է հանձնել փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամին:
Նա ձերբակալվել էր մարտի 18-ին` հատուկ օպերատիվ գործողությունների արդյունքում` Բրյուսելի Մոլոմբեկ գաղթականների համայնքում:
Հիշեցնենք ` Փարիզում նախորդ տարվա նոյեմբերի ահաբեկչություններին զոհ գնաց 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվեց: