
Վրաստանը մասնակցում է համաշխարհային զբոսաշրջային ինդուստրիայի ամենամեծ միջոցառումներից մեկին՝ «Ճանապարհորդությունների համաշխարհային շուկա»՝ World Travel Market (WTM) միջազգային ցուցահանդեսին: Լոնդոնի «ExCel» ցուցասրահում տեղի ունեցող ցուցահանդեսը ավարտվելու է նոյեմբերի 9-ին: Իրենց ծառայությունները և արտադրանքը ներկայացնելու են զբոսաշրջության ոլորտի 5 հազար ներկայացուցիչներ՝ զբոսաշրջային ընկերություններ և գործակալություններ, ավիափոխադրողներ, հյուրանոցներ, սպարոտային և սպա-կենտրոններ, ծովային և գետային ճանապարհորդությունների կազմակերպիչներ, ինչպես նաև պետական կառույցների և ազգային արգելոցների ներկայացուցիչներ: Ընդհանուր՝ 182 երկրից 50 հազար պրոֆեսիոնալ մասնակիցները քննարկելու են ներքին և արտաքին ռիսկերի պայմաններում անվտանգության հարցեր, տնտեսության կախվածությունը զբոսաշրջությունից, ինչպես նաև ուժային կառույցների և պետական համագործակցությունը: Բազմաթիվ քննարկումների և սեմինարների հիմնական թեմաներն են ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը զբոսաշրջության վրա, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում սոցիալական պատասխանատվությունը: