
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Գիորգի Կախիանին գտնում է, որ սահմանադրության փոփոխությունների արդյունքում դատապարտյալներին ներում շնորհելու հարցը հնարավոր է կարգավորվի օրենքով։
Նա պարզաբանել է, որ այսօր դատապարտյալներին համաներում է շնորհվում երկրի նախագահի հրամանագրով, սակայն «հանձնաժողովի անդամների մեծ մասը անրհրաժեշտ է համարել հարցն ամրագրել օրենքով»:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովն այս օրերին քննարկումներ է իրականացնում նախագահի ինստիտուտի վերաբերյալ ՝ դիտարկելով հատկապես նախագահի լիազորությունների հարցն ու ընտրության կարգը: