
Ամռան ժամանակահատվածի համար Վրաստանում կանոնավոր թռիչք է նշանակված` Բաթումի-Թբիլիսի-Բաթումի ներքին ուղղություններով:
Հունիսի 24-ից սեպտեմբերի 27-ը ներառյալ թռիչքներն իրականացնելու է ղազախական «SkyBus» ավիաընկերությունը` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: Թռիչքները կատարվելու են 50 տեղանոց CRJ100 տեսակի օդանավով: Հաղորդել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: «SkyBus» -ը հունիսի 2-ից սկսել է նաև չարտերային թռիչքներ իրականացնել Վրաստան- Ղազախստան, որոնք կլինեն ամառային ամբողջ սեզոնի ընթացքում` շաբաթական 8 անգամ, հետևյալ ուղղություններով.
Ակտոբե-Բաթումի-Աստանա, Կիզիլորդա-Բաթումի-Ակտոբե, Շինկենտի-Բաթումի-Կիզիլորդա, Ակտաու -Բաթումի-Շինկետի և այլն:
Տեղեկությունը` newsgeorgia-ի: