
Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման ծառայության փրկարարները Բաթումիում ուժգին տեղումների պատճառով հեղեղված փողոցներից և բնակելի տներից ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել:«ՆԳՆ-ի հրշեջ-փրկարարները արտակարգ իրավիճակների ղեկավարման ծառայության օպերատիվ կենտրոն արված ահազանգերին ժամանակին արձագանքել են: Բաթումիի բուսաբանական այգու և Սարփիի ափամերձ տարածքում ուժգին ջրհեհեղի ժամանակ փրկարարները փրկել են տասնվեց մարդու կյանք, որոնց թվում եղել են նաև զբոսաշրջիկներ»: