
Ապրիլի 24-ի երեկոյան Բաթումիի Բաքվի անվան փողոցում գտնվող «Լեոգրանդ» հյուրանոցի հարակից տարածքի բնակելի երեք տներում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով, յոթ ընտանիք է տուժել, երկու բնակիչ և մեկ հրշեջ, որը աշխատելիս թունավորում է ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր ժամանած Բաթումիի փոխքաղաքապետ Թենգիզ Պետրիձեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ տուժած ընտանիքների մասին ճշգրիտ տեղեկություններ դեռևս չունի: Նրա խոսքով, քաղաքապետարանում ստեղծված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի հրդեհի պատճառները, ընտանիքների կրած վնասի չափը, ինչից հետո վերջիններս փոխհատուցում կստանան: