Հորդառատ անձրևները հեղեղել են Քոբուլեթիի, Մախինջաուրիի և Բաթումիի փողոցները: Ջուրը լցվել է բնակելի տներ: Տեղի բնակչությունը իշխանություններին մեղադրում է անուշադրության մեջ: Նրանց խոսքով, հորդառատ անձրևից հետո, ջրահեռացման համակարգերը չեն գործել:
Բաթումիում հորդառատ անձրևից հեղեղված փողոցներում երեխաները զվարճանում են: Ամենածանր իրավիճակը Մայիսի 26 փողոցում է, որտեղ այնքան ջուր է հավաքվել, որ բնակիչներից մեկը նավակով է որոշել տեղաշարժվել: