
«Վրոցլավի «Աֆրիկարիումի» ղեկավարությունը հետաքրքրված է Բաթումիում նմանատիպ օվկիանարիումի կառուցմամբ»—հայտնում է Աջարիայի կառավարության աշխատակազմի կայքէջը:
Վրոցլավի օվկիանարիումը կառուցվել է 2014 թվականին, քաղաքի կենդանաբանական այգու տարածքում։ Այնտեղ բնակեցված են օվկիանոսային ձկներ և կենդանիներ: «Աֆրիկարիում» անվանվել է՝ ի պատիվ բնակեցված աֆրիկյան կենդանիների:
Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Զուրաբ Պատարաձեն Լեհաստան կատարած այցի ժամանակ ծանոթացել է «Աֆրիկարիումին», որի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել օգնել Բաթումիի գործընկերներին Օվկիանարիումի ստեղծման գործում և շուտով տեղում կուսումնասիրեն հարցը:
Լուսանկարները՝ Զուրաբ Պատարաձեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից