Բաթումիում՝ Նոր բուլվարի հարևանությամբ գտնվող Նինոշվիլի փողոցում, ծովափին նորածնի մարմին է հայտնաբերվել: Տեղում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, շտապ օգնության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Ըստ տարածված տեղեկության, նորածնի վզին, հավանաբար, թել է եղել կապված: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտի չէ:
Միջադեպի կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է քննություն Քրեական օրենսգրքի 112-րդ` նորածնի սպանություն մոր կողմից հոդվածով: