
Բաթումիի լողափի հարևանությամբ գտնվող հայտնի բուլվարում երթևեկության կանոնները խախտելու պատճառով ամենօրյա կտրվածքով վնասվածք է ստանում մոտ 5 մարդ, տեղեկացնում է Աջարիայի հեռուստաընկերությունը:
Զբոսաշրջային սեզոնի ընթացքում էլեկտրոմոբիլների և հեծանիվների տեղաշարժը բուլվարում ակտիվանում է: Միևնույն ժամանակ, հեծանվորդները, էլեկտրոմոբիլների վարորդներն ու հետիոտները հաճախ չեն պահպանում երթևեկության կանոնները։
Ողջ ամառվա ընթացքում Բաթումիի բուլվարում հետիոտների հետ հեծանվորդների ու էլեկտոմոբիլների բախման 39 դեպք է արձանագրվել:
Բաթումիի բուլվարի վարչությունը քաղաքապետարանին դիմել է նոր կանոնակարգեր սահմանելու խնդրանքով, ինչը թույլ կտա բուլվարում արդյունավետ կերպով վերահսկել հետիոտնի տեղաշարժը։