Վրաստանի կառավարության հրամանով, Թբիլիսիում բնակվող 8 երեխայի հայր Գիորգի Գելաշվիլին բնակարան է ստացել, որի համար նա փոխանցել է ընդամենը 1 լարի: Գելաշվիլիի գույքային իրավունքներն արդեն գրանցված են Վրաստանի պետական ռեգիստրում:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի հունիսի 18-ին սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ Գիորգի Գելաշվիլին խոսում է իր ընտանիքի սոցիալական նպաստների դադարեցման մասին և Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից օգնություն հայցում: