
Աֆղանստանի իսլամական հանրապետության Բագրամ ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով վրաստանցի 3 զինծառայող է վիրավորվել: Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, թե հարձակման հետևանքով «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող Վրաստանի զինված ուժերի 2-րդ միավորման 23-րդ գումարտակի 3 զինծառայող վիրավորվել է, որոնցից մեկի՝ ավագ լեյտենանտ Իվերի Բուաձեի վիճակը ծանր է:
Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ վիրավոր զինծառայողները բուժում ստանալու նպատակով տեղափոխվելու են Գերմանիա: