Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ` արտերկրում մահացած` Վրաստանի քաղաքացիների մարմիննրը տեղափոխելու գործընթացը կկարգավորի Արտաքին գործերի նախարարությունը` առանց հարցը կառավարության նիստի օրակարգ մտցնելու: Նիստի ժամանակ վարչապետն այս հարցը հանձնեց Արտգործնախարարությանը: «Սա Գելա Դումբաձեւի նախաձեռնությունն է, և ես սատարում եմ: Երբ արտերկրում մահանում են մեր հայրենակիցները, շատ հաճախ նրանց բարեկամները դիմում են մեզ, իսկ մենք տեղափոխման հարցն ուսումնասիրում ենք կառավարության նիստում:
Անհրաժեշտություն է մեր քաղաքացիներին Վրաստան տեղափոխելը: Այս պահից սկսած մենք այս հարցը չենք քննարկելու նիստերին: Ես շնորհակալ եմ Դումբաձեին` այս նախաձեռնության համար: Մենք կօգնենք ֆինանսապես և կաջակցենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կդիմեն մեզ մահացածի մարմինը ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցով: Այս ընտանիքներին աջակցելը պատվի խնդիր է»,-ասել է Կվիրիկաշվիլին: