Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը Բաթումիի «Վելմոնդ» (հայտնի է որպես «Լեոգրանդ») հյուրանոցի ղեկավարությանը մինչև օգոստոսի 17-ի ժամը 18:00-ը ժամանակ է տվել շենքից հյուրերին ազատելու և գործունեությունն ամբողջովին դադարեցնելու համար:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը որոշումը պարզաբանելով, նշել է, որ մասնագետները 2018-ին հյուրանոցում հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման նպատակով երեք անգամ ստուգումներ են անցկացրել: Տրված 43 խորհրդատվությունների մեծ մասը մինչ այս պահը չի իրականացվել:
Հիշեցնենք՝ 2015-ին բացված Բաթումիի հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում անցյալ տարի տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 11 մարդ է մահացել։