Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմությունն ի նշան բողոքի՝ լքել է սահմանադրական հանձնաժողովը:
Հանձնաժողովը լքելու մասին հատուկ ճեպազրույց է հրավիրել «Ժողովրդի համար» շարժման ղեկավար Նիկա Մաճուտաձեն: Վերջինս իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ սահմանադրական հանձնաժողովից:
«Այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների իրական նպատակը ոչ ֆորմալ կառավարումն է,- հայտարարել է Մաճուտաձեն՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվում է նախագահի ուղղակի ընտրությունը և ազգային անվտանգության խորհուրդը,-Իշխանությունները և այս սահմանադրական հանձաժողովը ոչնչացնում են Սահմանադրությունը»։