Պատճառն ըստ նրա այն է, որ «Վրացական երազանքը» չի կատարել 2012 թ. ստանձնած պարտավորությունները և չի կարողացել դառնալ ժողովրդավարական ուժ:
«Վրացական երազանք կոալիցիան չկարողացավ մի կողմից ազատվել կուսակցության ժողովրդավարացմանը խոչընդոտող քաղաքական գործիչներից, մյուս կողմից` թույլ չտվեց այդ գործընթացը խթանողների մուտքը: Ես հեռանում եմ կուսակցությունից, սակայն, ինչպես և անցյալում, կշարունակեմ մնալ ակտիվ քաղաքականության մեջ»,- հայտարարել է Ախվլեդիանին: Տեղեկացնում է http://news.ge ն:
Ախվլեդիանին նաև հայտարարել է, թե իր հեռախոսազանգերը գաղտնալսվել են: Նա կոչ է արել դադարեցնել գաղտնալսումները, զգուշացնելով, որ այդ «խաղը» շատ վատ ավարտ կարող է ունենալ, նշում է http://www.interpressnews.ge-ը: