«Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում բարձրաձայնում է նախընտրական շրջանում գրանցված խախտումների մասին։ Զեկույցում դրանք հիմնականում կապված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ։
«Ասպինձայի ընտրատարածքում հանձնաժողովի նորընտիր քարտուղարի ամուսինը մի քանի օր առաջ է որպես թեկնածու առաջադրվել «Վրացական երազանք»-ից: Սա շահերի բախում է։ Նման դեպք է գրանցվել նաև Խոբիի ընտրատարածքում»,- հայտարարել է ՀԿ-ի գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեն:
Խնդրահարույց հարցերի թվին են պատկանում նաև «Վրացական երազանք»-ի օգտին պետական մարմինների աշխատակիցների մոբիլիզացման դեպքերը։
«Վարչական ռեսուրսների օգտագործման հետ է կապված նաև այսօրվա խաղը, որին մասնակցելու է նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։ Հնարավոր է, որ այստեղ օգտագործվի վարչական ռեսուրսը, տեղ գտնեն անօրինական նվիրատվություններ, քանի որ կազմակերպիչը Ֆուտբոլի ֆեդերացիան է»,- հայտարարել է վերոնշյալ ՀԿ-ի անդամ Թամար Ռիժամաձեն:
Հիշեցնենք՝ երեկոյան Թբիլիսիի «Դինամո-Արենա» մարզադաշտում տեղի կունենա «Համաշխարհային աստղերը Վրաստանի համար» խորագրով բարեգործական համերգ։ Ստացված հասույթը կուղղվի վերջերս Բորջոմի անտառի այրված տարածքների վերականգնմանը։ Խաղին մասնակցելու համար Վրաստան են ժամանել համաշխարհային ֆուտբոլի մի խումբ աստղեր։