Վրաստանի Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Գիորգի Պատարաձեն: Փոխնախարարի պաշտոնն ազատ էր այն պահից, երբ նախարարի նախկին տեղակալ Ալեքսանդրե Տաբատաձեն նշանակվեց Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:
Գիորգի Պատարաձեն պետական կառավարության հարցերով մասնագետ է: Մինչ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը, Պատարաձեն ղեկավարել է երկրի պետական ծառայությունների զարգացման գործակալությունը: Նորանշանակ փոխնախարարը տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին: Պատարաձեն համակարգելու է նաև Արդարադատության նախարարության տնտեսական հարցերով վարչությունը: