Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի օդանավակայաններում սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու դեպքերի առնչությամբ:
Հայտարարությունում նշվում է, որ հետազոտությունն արվում է քաղաքացիների բողոքների հիման վրա:
Վրաստան այցելած քաղաքացիները վրաց սահմանապահներին մեղադրում են խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ՝ նշելով, որ շատերին օդանավակայանից առանց պատճառի հետ են դարձնում: Վրաստանյան Rustavi 2 հեռուստաընկերության փոխանցմամբ, արաբական «Խալիջ թայմս» լրատվականը մի քանի դեպքի է անդրադարձել:
Հոդվածում նշվում է նաև, որ ֆուտբոլի հնդիկ երկրպագուն, որ ծրագրել էր աշխարհի գավաթի խաղերին ներկա լինելու համար Վրաստանի տարածքով հեծանիվով մեկնել ՌԴ, սահմանապահները թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը։