Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին կարծում է՝ ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցրել է երրորդ կողմը։ «Ես չեմ կարծում, թե դա կազմակերպել են իշխանությունները կամ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը»:
Խուխաշվիլին «interpressnews»-ի հետ զրույցում նշել է, որ դեպքի հետ առաջ քաշված վարկածները` պայթյունի հետևում իշխանություններն են կանգնած, կամ հենց ինքը՝ Թարգամաձեն, խոսում է հասարակության դեգրադացման մասին:
«Տարբերակներից ոչ մեկն էլ իրակատեսական չեմ համարում: Երբ նման դեպք է տեղի ունենում, առաջին հերթին պետք է մտածենք դրդապատճառների մասին: Բնական է, որ իշխանությունների համար դա ցանկալի երևույթ չէ, ուստի անհիմն են իշխանությունների դեմ մեղադրանքները: Իսկ այն, որ սեփական մեքենան պայթացրել է Թարգամաձեն, սա էլ կարծես թե, ֆանտաստիկայի ոլորտից է»,-ասել է քաղաքագետը:
Խուխաշվիլին համոզմունք է հայտնել, որ դեպքը ամենայն հավանականությամբ կազմակերպել է երրորդ մի ուժ: «Սակայն իշխանություններն ու ընդդիմությունը շարունակում են մեղադրել միմյանց` անտեսելով այս վարկածը»,- նշել է Խուխաշվիլին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 9:10-ի սահմաններում Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել: