Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի երկրորդ պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ սև խաղաքարերով այսօր ևս ավարտեց ոչ-ոքի։
Մոտ մեկ ու կես ժամ տևած խաղը կողմերն ավարտել են 19-րդ քայլում։
Կիսաեզրափակչի որոշիչ թայ-բրեյք խաղը կկայանա վաղը։