Ավարտվեց Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան: Այցի շրջանակներում Սկվերնելին հանդիպում է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ։ Տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ավարտին Կոբախիձեն ասել է, որ Լիտվայի վարչապետի այցը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման ճիշտ ուղու մասին: Խորհրդարանի խոսնակը հավելել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Վրաստանի խորհրդարանը ցանկանում է ունենալ իր ներդրումը:
Նախօրեին Սկվերնելին հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Երկու երկրների վարչապետները կարևորել էին տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ ընդգծելով հատկապես տնտեսության ոլորտը: