Մրցույթում պայքարում էին 16 երիտասարդներ` աշխարհի 12 երկրներից: Վրաստանը մրցույթին ներկայացավ 2 մասնակցով` Գիորգի Նադիբաիձե և Ալիսա Դանելիա: Վերջինս 2014թ. ընդունվել է Ռուսաստանի Գնեսիներիի անվան երաժշտական ակադեմիա: Գիորգի Նադիբաիձեն 2015թ. «Նոր վրացական ձայն»-ի „ახალიქართულიხმის“ հաղթողն է եղել:
Ինչպես միշտ, «Նոր ալիք»-ի (Новая волна) առաջին օրը մնացել է անփոփոխ: Առաջին օրը երիտասարդ մասնակիցները ժյուրիին և հանդիսատեսին ներկայացան սիրված կինոֆիլմերի երգերով, գնահատվեցին 6-11 բալով: Այս տարի մրցանակային հիմնադրամը կազմել է 7 մլն․ ռուբլի, որը մրցույթի ավարտին բաժանվել է առաջին, երկրորդ և երրորդ տեղերի միջև:
«Նոր ալիք 2016» մրցույթի երկրորդ օրը, Վրաստանի կողմից մրցույթին մասնակցող Ալիսա Դանելիան, Սոսո Պավլիաշվիլիի հետ կատարեց “Я все еще люблю” երգը, որի համար համեմատաբար ցածր գնահատվեց՝ 265 բալով, զբաղեցնելով 11-րդ տեղը։ Գիորգի Դանելիան Քեթա Թոփուրիայի հետ կատարեց “Она не твоя” երգը, որի համար վերջինը գնահատվեց 280 բալով՝ 4-րդ հորիզոնականում հայտվելով։
Մրցույթի երրորդ օրը նոր երգերի շնորհանդեսն էր: Վրաստանի կողմից մրցույթին մասնակցող Ալիսա Դանելիան հանդիսատեսին ներկայացավ վրացերեն «Ինչպես երեխա» (როგორც ბავშვი) երգով` գրավելով 11-րդ տեղը: Գիորգի Դանելիան ներկայացավ “Now I feel the love” երգով եւ 420 բալով զբաղեցրեց 3-րդ տեղը: Առաջի տեղը կիսեցին Իտալիայից՝ Վալտեր Ռիչին և Խորվաթիայից՝ Դինոն, յուրաքանչյուրը 425 բալերով, իսկ երկրորդ տեղը գրավեց Ուկրաինայից Գալինա Բեզրուկը՝ 424 բալով:
«Նոր ալիք- 2016»֊ի պաշտոնական հյուրերի թվում էին հայտնի երկու աստղեր՝ Րիկի Մարտինը և Սթինգը:
Միջոցառման կազմակերպման գաղափարը պատկանում է կոմպոզիտորներ Իգոր Կռուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: Աշխարհում քաղաքական իրադարձությունների պատճառով կազմակերպիչները, 2015թ․ ստիպված եղան Յուրմալայից մրցույթը տեղափոխել Սոչի: Այս մասին ռուսաստանցի լրագրողներին հայտնել է Կրասնոդարի երկրամասի գուբերնատոր Ալեքսանդր Տկաչևը: Մրցույթը տեղափոխելու պատճառ է դարձել Լատվիայի կողմից այդ երկրի տարածք՝ Իոսիֆ Կաբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի մուտքը արգելելը: Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը սև ցուցակ է հրապարակել Ղրիմի գրավմանը աջակցության և հակաուկրաինական դիրքերի պատճառով:
«Նոր ալիք» երաժշտական մրցույթը արդեն երկրորդ տարին է տեղափոխվել է Յուրմալայից Սոչի, որտեղ այն անց է կացվում շուրջ 12 տարի` ստեղծման առաջին օրվանից` 2002 թվականից: Մրցույթը այս տարի էլ տեղի կունենա Սոչիում, բայց Օլիմպիական այգու փոխարեն, ինչպես հայտնել էին նախկինում, կանցկացվի հյուսիսային ծովային նավահանգստի վայրում: Հրապարակում տեղադրվել է բեմը, հանդիսատեսի նստատեղերը և այն ամենը՝ ինչ անհրաժեշտ է, որպեսզի անցկացվի միջոցառումը ամենաբարձր մակարդակով: Նախապատրաստրաստման աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերից: Սոչիում մրցույթի տեղափոխումը, դիտարկում էին նաև Կալինինգրադը և Յալթան: Կազմակերպիչները երկար չէին կարողանում վերջնական որոշում կայացնել, սակայն վերջնական որոշմամբ ընտրեցին Սոչին:
Այս տարի «Նոր ալիք 2016»-ի ժյուրիի կազմում էին Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Վալերիան, երգահան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, հայտնի երգիչ Վալերի Մելաձեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր֊պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը, հանրաճանաչ երգչուհի Անի Լորակը, երգչուհի, դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Անժելիկա Վառումը, Հունաստանի կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր֊պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Անտոնովը, «Radio GPM»֊ի գլխավոր տնօրեն Յուրի Կոստինը, «MUZ-TV» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արման Դավլետյարովը, Ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր֊կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: