«Թամազ Մեճիաուրի-միասնական Վրաստանի համար» կուսակցության ղեկավարը մտահոգված է, որ իր գլխավորած կուսակցությունը տարբեր հարցումների համաձայն բնակչության միայն 8 տոկոսի աջակցությունն է վայելում:
Թամազ Մեճիաուրին այս առիթով ասել է. «Կան բազմաթիվ հարցումներ կուսակցությունների բացասական կողմերի մասին, գոնե այդ ցուցակներում մեզ ընդգրկեն…»:
«Թամազ Մեճիաուրի-միասնական Վրաստանի համար» կուսակցության ղեկավարը նաև ասել է. «Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ ընտրություններում միայն երկու կուսակցություն («Միացյան ազգային շարժում» և «Վրացական երազանք») անցնելու հնարավորություն ունի: Սակայն, ժողովրդի տրամադրվածութունն այլ բան է ասում. մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են»:
Նրա խոսքով ժողովուրդն ուզում է, որ երկիրը կառավարվի իր կողմից ընտրված ուժի և ոչ թե Վաշինգտոնի կամ Մոսկվայի կողմից: «Իվանիշվիլին ժողովրդի շրջանում նիհիլիստական տրրամադրություններ է առաջացնում, ինչը ենթադրում է, որ այլ կուսակցություններին ձայն տալն անիմաստ է»- ասել է Մեճիաուրին:
«Միասնական Վրաստանի համար» կուսակցության առաջնորդի խոսքով, իր գլխավորած կուսակցությունը ոչ հավասար մրցակցության պայմաններում է հայտնվել:
«Տեղեկատվական պայքարում նույնպես հաղթում են նրանք, քանի որ մեզ համար հասանելի չէ անվճար եթերաժամը, գովազդը կամ բյուջետային ֆինանասավորումը: Աստաված, սակայն մեզ էլ տվել է 7-րդ համարը, ով հավատում է աստծուն, պետք է որոշի`գնա տիրոջ դեմ, թե ոչ»,- ավելացրել է Մեճիաուրին: