Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիթ Սերգեենկոն օդի բարձր ջերմաստիճանին դիմակայելու նպատակով խորհուրդներ է տվել ժողովրդին:
Սերգեենկոյի համոզմամբ, շոգից պաշտպանվելու լավագույն տարբերակների շարքում ուշադրությունը կենտրոնացրել է հեղուկ ընդունելու և հագուստի վրա.
«Մարդու օրգանիզմը ծարավի զգացողություն ունենում է միայն վերջում, երբ սկսում է աշխատել փոխհատուցման մեխանիզմը: Այդ իսկ պատճառով, ջուր խմելու համար պետք չէ սպասել ծարավելուն: Եթե օրգանիզմում այլ խախտումներ չկան, օրվա ընթացքում, սենյակային պայմաններում, լավ կլինի շուրջ 1,5 լիտր ջուր խմել, արևի տակ ժամանակ անցկացնելու պարագայում՝ օրգանիզմին հարկավոր է շուրջ 2 լիտր ջուր: Ինչ վերաբերում է հագուստին՝ այն, անպայման, պետք է լինի բաց գույնի, որպեսզի պաշտպանի արևի ուղիղ ճառագայթները»,- նշել է նախարարը: