
Վրաստանում ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի Գուդաուրի-Կոբա հատվածում արգելված է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս հատվածում մնացած ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության ավտոճանապարհային վարչությունը։
Այս պահին Գուդաուրի-Կոբա ճանապարահատվածում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ:
Տեղեկատվության համաձայն, երթևեկությունը սահամանփակվել է նաև Քութաիսի-Բաղդաթ-Աբասթուման-Բենարա ճանապարհի Սաիրմե-Աբասթուման հատվածում: