«Ստարտափ Վրաստան» նախագծի շրջանակներում մեքենաների ուղղահայաց կայանման համակարգի ներկայացումն ու փորձարկումը տեղի է ունեցել Վրաստանի վագոնաշինական գործարանի տարածքում:
Ավտոմեքենաների կայանման վերելակային համակարգը մետաղյա կառույց է, որը հնարավորություն է տալիս մեկ ավտոմեքենայի համար հատկացված տարածքում կայանել 4, 6 ,8 կամ 10 մեքենա:
Կայանման նոր համակարգը պատրաստել է «Ստարտափ Վրաստան» նախագծի հաղթող «ՍՊԸ Ռեվերս» կազմակերպությունը՝ Վրաստանի վագոնաշինական գործարանի և «Համագործակցության հիմնադրամի» աջակցությամբ:
Կայանման ուղղահայաց համակարգը հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Այն կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք:
Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 100 հազար լարի է:
Տեղեկացնում է palitranews.ge-ն: