«Մայսիսի 26»-ի գործին է անդրադարձել նաև «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նա նշել է, որ այդ օրը իշխանությունը կռվել է անզեն ու անմեղ մարդկանց դեմ:
«Կեցցե «Միացյալ ազգային շարժում»-ը. մենք մեր աչքով տեսանք, թե ինչպես են նրանք կռվում սեփական անզեն բնակչության դեմ: Նրանք այլևս իշխանության գալու ոչ մի իրավական և բարոյական հիմք չունեն : Չունեն նաև իրավունք խոսելու ժողովրդավարական արժեքների մասին»:,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
«Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարը նշել է, որ իր ղեկավարած կուսակցությունը իշխանության գալով «Մայիսի 26»-ի գործը ավարտին կհասցնի և մեղավորներին կպատժի:
«Առաջին հերթին կպատժվի Սաակաշվիլին, հետո՝ ըստ հիերարխիայի»,- Բուրջանաձեի խոսքերն է մեջբերում «frontnews.ge»-ն: